երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Հրդեհ Քարակերտ գյուղում. այրվել են տանիքի փայտե կառուցատարրեր

Հրդեհ Քարակերտ գյուղում. այրվել են տանիքի փայտե կառուցատարրեր

Հունիսի 28-ին, ժամը 21։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղի Երաժշտական փողոցում այրվում է երկու տուն: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի հետնամասում գտնվող անասնագոմի և հացատան տանիքում (մոտ 100 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։33-ին, մարվել՝ 22։59-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ) և մոտ 3 խմ կուտակած վառելափայտ։

  • Կիսվել: