չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Հրդեհ Պռոշյան գյուղում. այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը

Հրդեհ Պռոշյան գյուղում. այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը

Դեկտեմբերի 16-ին, ժամը 19:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակի խճուղու թիվ 20 հասցեի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։04-ին, մարվել՝ 20։10-ին։ Այրվել են «GAZ-53» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը:

  • Կիսվել: