Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի բաց կրակը մարվել է
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի բաց կրակը մարվել է։ Սպասվում են հողային աշխատանքներ: Երևանում օդը շարունակում է մնալ խիստ ախտոտված, բնապահպանները խորհուրդ չեն տալիս բացել պատուհանները և առանց դիմակի գտնվել բացօդյա տարածքում։ Նաև խորհուրդ է տրվում շատ ջուր խմել։
Նշենք, որ գիշերը հրդեհ էր բռնկվել Նուբարաշենի աղբավայրում: ՆԳՆ ՓԾ 3 մարտական հաշվարկ ամբողջ գիշեր հրդեհաշիջման աշխատանք են իրականացրել: Այս պահին բաց կրակ չկա:
Այդ մասին տեղեկացրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:


