շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Հրդեհ՝ Մրգաշատ գյուղում

Հրդեհ՝ Մրգաշատ գյուղում

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 25-ին, ժամը 11։55-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Մրգաշատ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:58-ին, մարվել՝ 16:04-ին: Այրվել են տան տանիքը՝ մոտ 140 քմ և տան մոտ 100 քմ հատվածը՝ գույքով:

  • Կիսվել: