կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հրդեհ Լուսառատ գյուղում. տարհանել են վեց քաղաքացու

Հրդեհ Լուսառատ գյուղում. տարհանել են վեց քաղաքացու

Հունվարի 8-ին, ժամը 15:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղի Բաղրամյան փողոցի թիվ 5 շենքից ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի ննջասենյակում (մոտ 12 քմ)։ Փրկարարները տարահանել են 6 քաղաքացու։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:37-ին, մարվել՝ 15:50-ին: Այրվել է ննջասենյակի գույքը՝ մասնակի:

 

  • Կիսվել: