հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Հրդեհ Խնածախ գյուղում․ այրվել է 230 հակ անասնակեր

Հրդեհ Խնածախ գյուղում․ այրվել է 230 հակ անասնակեր

Մարտի 5-ին, ժամը 15:37-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնածախ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:44-ին, մարվել՝ 17:26-ին:
 
Այրվել է մոտ 50 քմ խոտածածկույթ և մոտ 230 հակ անսանակեր։

  • Կիսվել: