երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Հրդեհ Իշխանասար գյուղում․ տուժածներ չկան

Հրդեհ Իշխանասար գյուղում․ տուժածներ չկան

Դեկտեմբերի 20-ին, ժամը 03:26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իշխանասար գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է,որ հրդեհը բռնկվել է 10-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:17-ին, մարվել՝ 05:07-ին: Այրվել են տանիքի (մոտ 250 քմ) փայտե կառուցատարրերը (մոտ 16 քմ):

  • Կիսվել: