չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հրդեհ է բռնկվել Սիսիան-Գորիս ավտոճանապարհի հարակից տարածքում. ԱԻՆ

Հրդեհ է բռնկվել Սիսիան-Գորիս ավտոճանապարհի հարակից տարածքում. ԱԻՆ

Օգոստոսի 29-ին, ժամը 14:09-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 23-րդ կմ-ին հարակից խոտածածկ տարածքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, մարվել՝ 18:51-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

  • Կիսվել: