երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հրդեհ Բջնի գյուղի մոտակա սարում

Հրդեհ Բջնի գյուղի մոտակա սարում

Նոյեմբերի 10-ին, ժամը 07։09-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին, ժամը 15։03-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բջնի գյուղի մոտակա սարում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:17-ին։

Հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 4 աշխատակից իրականացրել են հերթապահություն։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 20 փրկարարական ծառայող և անտառտնտեսության 20 աշխատակից:

  • Կիսվել: