երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրդեհ բազմաբնակարան շենքի տանիքում․ հայտարարվել է բարդության «Թիվ 2» աստիճան

Հրդեհ բազմաբնակարան շենքի տանիքում․ հայտարարվել է բարդության «Թիվ 2» աստիճան

Փետրվարի 21-ին, ժամը 10։56-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ գյուղում այրվում է եռահարկ բազմաբնակարան շենքի տանիք։

ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

  • Կիսվել: