կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Հրազդանում ընթացքի մեջ են թիվ 2 դպրոցի կառուցման աշխատանքները․ Վարչապետը շրջայց է կատարել Կոտայքի մարզում

Հրազդանում ընթացքի մեջ են թիվ 2 դպրոցի կառուցման աշխատանքները․ Վարչապետը շրջայց է կատարել Կոտայքի մարզում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ:

«Հրազդան քաղաքում ծանոթացա Քաղաքացիների սպասարկման գրասենյակի գործունեությանն ու մատուցվող ծառայություններին:

Հաջորդիվ ծանոթացա Հրազդանի մուտքի ավտոճանապարհի 1,7 կմ հատվածի հիմնանորոգման, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 771 մլն դրամ: Միջոցները տրամադրվել են ՀՀ պետբյուջեից, իսկ շինաշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսներին:

Հրազդանում ընթացքի մեջ են նաև թիվ 2 դպրոցի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2024 թվականի օգոստոսին: Ավելի քան 400 աշակերտի համար նախատեսված դպրոցի կառուցման համար հատկացվել է 1,7 մլրդ դրամ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:

  • Կիսվել: