երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հրազդանում այրվել է մոտ 2․5 տոննա անասնակեր

Հրազդանում այրվել է մոտ 2․5 տոննա անասնակեր

Հուլիսի 29-ին, ժամը 14։21-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երիտասարդական թաղամասի Արշիլ Գորկու փողոցում այրվում է խոտի դեզ: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արշիլ Գորկու փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:46-ին, մարվել՝ 15:22-ին: Այրվել է մոտ 2․5 տոննա կուտակած անասնակեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: