չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Հրազդանում 24-ամյա վարորդը «ՎԱԶ 2170»-ով բախվել է էլեկտրասյանն ու կողաշրջվել

Հրազդանում 24-ամյա վարորդը «ՎԱԶ 2170»-ով բախվել է էլեկտրասյանն ու կողաշրջվել

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արման Մկրտչյանը իր վարած «ՎԱԶ 2170» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա 96 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր վարորդի ծննդյան օրն է:

  • Կիսվել: