երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
 Հրազդանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել  (տեսանյութ)

Հրազդանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկանները մայիսի 25-ին ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ժամը 14։00-ի սահմաններում Հրազդանի Միքայելյան փողոցում հայտնաբերված 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին։

Հրազդանի քրեական հետախույզների տեղեկություններով՝ բերման ենթարկվածը տանը մարիխուանա էր պահում։ Հրազդանի նրա բնակարանում իրավապահները հայտնաբերել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով ապակյա տարաներ։ Հայտնաբերվել է թղթով փաթեթավորված նույնատիպ զանգված` ընդհանուր 130 գրամից ավելի քաշով: Հայտնաբերվել են նաև կանեփի սերմեր ու ցողուններ, որոնք և թմրամիջոցի նմանվող զանգվածներն առգրավվեցին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: