չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Հրազդան քաղաքում մեքենան բախվել է սյանը և կողաշրջվել. կա տուժած

Հրազդան քաղաքում մեքենան բախվել է սյանը և կողաշրջվել. կա տուժած

Հունիսի 18-ին` ժամը 07:54-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի:
 
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Վանատուր թաղամասում «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը՝ վնասելով հեռախոսակապի մալուխներ և կողաշրջվել. առկա է վառելիքի արտահոսք:
 
Մինչ փրկարարներր կանչի վայր հասնելը՝ վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:
 
Փրկարարներները հոսանքազրկել են ավտոմեքենան, ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել վնասված մալուխները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

  • Կիսվել: