ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հրայր Հովնանյանի մահը համազգային կորուստ է. Ռոբերտ Քոչարյանի ցավակցական ուղերձը

Հրայր Հովնանյանի մահը համազգային կորուստ է. Ռոբերտ Քոչարյանի ցավակցական ուղերձը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Հովնանյանների ընտանիքին՝ ամերիկահայ անվանի բարերար, հասարակական գործիչ, գործարար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Ի սրտե ցավակցում եմ մեծ հայրենասեր և բարերար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ: Նրա մահը համազգային կորուստ է: Հրայր Հովնանյանի մասին հիշողությունը վառ կմնա յուրաքանչյուր հայի սրտում»:

Հիշեցնենք, որ 91 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը:

 

  • Կիսվել: