երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կալանքը չարաշահվում է` ի շահ քաղաքական շահերի․ Թաթոյան

Կալանքը չարաշահվում է` ի շահ քաղաքական շահերի․ Թաթոյան

«Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի: Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Հերթական օրինակներից է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու նրա ձերբակալումը: Ակնհայտ է, որ դրանցից որևէ մեկը չունի փաստական հիմքեր: Ակնհայտ է, որ նա կապ չունի իրեն վերագրվող հանցանքների հետ, իսկ ազատությունից զրկելն արհեստական է:

Սա այն դեպքերից է, որ երբ ձերբակալումն ու կալանքը չարաշահվում են` ի շահ իշխանության քաղաքական շահերի կամ նպատակների։ Ուստի, Սուրեն Պետրոսյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»,-գրել է նա: 

  • Կիսվել: