երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի խնդիրները համարվում են կատարված. Վելիև

Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի խնդիրները համարվում են կատարված. Վելիև

Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի խնդիրները համարվում են կատարված՝ ասել է Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը:

«Թուրքիայի և Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված հուշագրի համաձայն՝ ստեղծված համատեղ մոնիթորինգային կենտրոնը ավելի քան 3 տարվա ընթացքում իր ներդրումն է ունեցել խաղաղության ապահովման գործում։ Համատեղ գործունեության արդյունքում կենտրոնն արժանապատվորեն կատարել է իր պարտականություններն ու խնդիրները»,- ասել է Վելիևը:

Նրա խոսքով՝ 2023 թ. սեպտեմբերի իրադարձություններից հետո համատեղ մոնիթորինգային կենտրոնի առաջադրանքները համարվում են կատարված։

  • Կիսվել: