երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գյումրիում երկրորդ անգամ կանցկացվի միջազգային թատերական փառատոն

Գյումրիում երկրորդ անգամ կանցկացվի միջազգային թատերական փառատոն

 Մայիսի 17-31-ը  Գյումրիում երկրորդ անգամ կանցկացվի «Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ը:

Թատերական մեծ իրադարձության շրջանակներում Գյումրիի հանդիսատեսին կներկայացվի հայաստանյան և միջազգային թատրոնների և թատերախմբերի 23 ներկայացում:

Ինչպես տեղեկանում ենք «Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ի կազմկոմիտեի տարածած հաղորդագրությունից, փառատոնն այս տարի ընդլայնել է իր շրջանակը ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային թատերախմբերի ներգրավմամբ՝ Գյումրու դրամատիկական թատրոնում կլինեն  ներկայացումներ Բելգիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Վրաստանի հայտնի թատրոններից: Փառատոնային խաղացանկում է ևս 19 ներկայացում՝ Հայաստանի 5 քաղաքի ու  Երևանի թատրոններից:

Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա մայիսի 17-ին՝ Երևանի պետական կամերային թատրոնի Fe-show ներկայացմամբ՝ Գյումրու պետական դրամատիկական թատրոնում:

Փառատոնային ներկայացումները տեղի կունենան Գյումրու պետական դրամատիկական թատրոնի մեծ և փոքր դահլիճներում, Գյումրու Մտորումների թատրոնում:

«Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ:

  • Կիսվել: