ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Հրապարակ». Ծխախոտային սկանդալը կարող է կոտրվել մի քանի սլաքավարի գլխին, իսկ մեծ «շնաձկները» նորից կպլստան պատժից

«Հրապարակ». Ծխախոտային սկանդալը կարող է կոտրվել մի քանի սլաքավարի գլխին, իսկ մեծ «շնաձկները» նորից կպլստան պատժից

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծխախոտային սկանդալը կարող է կոտրվել մի քանի սլաքավարի գլխին, իսկ մեծ «շնաձկները» նորից կպլստան պատժից։ Մեր տեղեկություններով, ՊԵԿ-ում այժմ զբաղված են մեղավորների «փնտրտուքով» եւ հրապարակային պատժի կազմակերպմամբ։

Ծառայողական քննություն է սկսվել, որի հետ կապված՝ հարցում ենք արել ՊԵԿ եւ պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։ Սակայն, նախնական տեղեկություններով, ոչ թե մաքսային գծով ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն է պատժվելու, այլ «Զվարթնոց» օդանավակայանի մաքսայինի պետը՝ Արեւմտյան մաքսատուն-վարչության պետ Տիգրան Զաքարյանը։

Վերջինս Սերժ Սարգսյանի օգնական Մարտին Զաքարյանի որդին է։

Մարտին Զաքարյանը 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել էր օգնականի պաշտոնից։ Այնպես որ, երկու նապաստակ՝ մեկ հարվածով․ կազատվեն ե՛ւ «Սերժի մնացուկից», ե՛ւ ծխախոտի մաքսանենգության դեմ պայքար կցուցադրեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: