կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացվել՝ «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում»

Հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացվել՝ «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում»

«Նոյեմբերի 20-ից 24-ն անցկացվել է «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» թեմայով հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժության ակտիվ փուլին ներկա էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ոստիկանության պետ-նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։

Մինչ զորավարժության մեկնարկը նրանք ներկայացրին ստորաբաժանումների սպառազինությունն ու տեխնիկան։
Զորավարժությունը ղեկավարում էր Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության գնդապետ Հայկ Բաբայանը:
Մասնակցում էին ՆԳ նախարարության Ոստիկանության զորքերի, Երևան քաղաքի վարչության, պետական պահպանության ու քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների, տնտեսական, բժշկական, փորձաքրեագիտական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունների, պարեկային ծառայության, Օպերատիվ կառավարման կենտրոնի և ՆԳՆ կրթահամալիրի ստորաբաժանումների ծառայողներ։

Զորավարժությունն անցկացվեց մի քանի փուլով։

Զանգվածային անկարգությունները խափանելու և հասարակական կարգը վերականգնելու նպատակով սկսվում է հատուկ օպերացիա. հատուկ նշանակության գումարտակի ծառայողները վնասազերծում են անօրինական զինված խմբավորումներին և առգրավում մեքենաներում գտնվող զենք-զինամթերքը։

Կատարվում են մարտավարական գործողություններ` օգտագործելով հատուկ տեխնիկա։

Հատուկ համահավաք ջոկատի խմբերը բարձր պրոֆեսիոնալիզմով կատարեցին իրենց առջև դրված խնդիրները։
Զորավարժության նպատակն էր` կատարելագործել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ շտաբի և հատուկ համահավաք ջոկատի գործնական հմտությունները, զարգացնել ընդգրկվող ուժերի և միջոցների համագործակցությունը։

Զորավարժության ավարտին տեղի ունեցավ ծառայությունում աչքի ընկած ոստիկանների պարգևատրման արարողություն»։

  • Կիսվել: