ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հրագործական արտադրատեսակների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը կբերվեն լիցենզավորման դաշտ. նախագիծ

Հրագործական արտադրատեսակների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը կբերվեն լիցենզավորման դաշտ. նախագիծ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Առաջարկվող նախագծով հրագործական արտադրատեսակների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը կբերվեն լիցենզավորման դաշտ, իսկ սա, ըստ նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի, հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու:

Հայաստանի տեխնիկական կանոնակարգերը համապատասխանեցվում են ԵԱՏՄ-ի կանոնակարգերին: Ըստ այդմ՝ արգելվում են երրորդ, չորրորդ, հինգերորդ դասի հրագործական արտադրատեսակների ներմուծումը, կիրառումն ու վաճառքը:

Առաջին և երկրորդ դասի հրագործական արտադրատեսակների ներմուծումը և վաճառքը կշարունակի գործել, բայց որոշակի պահանջներ կներդրվեն դրանց պահեստավորմանը և տեղափոխմանը վերաբերող դրույթներում:

  • Կիսվել: