երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՊՏՀ-ի ռեկտորն ԱՄՆ-ում մեղադրվում է գողություն անելու համար․ Հակոբ Ասլանյան

ՀՊՏՀ-ի ռեկտորն ԱՄՆ-ում մեղադրվում է գողություն անելու համար․ Հակոբ Ասլանյան

ՀՊՏՀ-ի ռեկտոր Դիանա Գալոյանն ԱՄՆ-ում գողություն անելու մեջ է մեղադրվում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ հարց ուղղելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, թե արդյոք վերջինս ուսումնասիրե՞լ է գործը։

Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ գերատեսչությունում մեծ ուշադրությամբ ուսումնասիրել են դրանք:

՛՛Այժմ պաշտոնական հարցում ենք ուղարկել համապատասխան մարմիններին և սպասում ենք պատասխանի, որի արդյունքներով կկարողանանք ունենալ վերջնական եզրակացություն և կողմնորոշվել հետագա քայլերի մեջ։ Լրջությամբ ենք վերաբերվում այն տեղեկություններին, որոնք շրջանառվում են։ Աշխատանքն ընթացքում է, սպասում ենք պատասխանին՛՛,-նշեց նա։

 

 

  • Կիսվել: