հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հովիվ է՝ ինչ իմանա, թե սահմանը որն է, 1-2 մ անցել է՝ կրակել են. Հովսեփյանը՝ նախօրեի միջադեպի մասին

Հովիվ է՝ ինչ իմանա, թե սահմանը որն է, 1-2 մ անցել է՝ կրակել են. Հովսեփյանը՝ նախօրեի միջադեպի մասին

Ադրբեջանական կողմում նախօրեին հայտնված հովիվն էլ, ոչխարներն էլ հետ են վերադարձել, Տեղում են։ Ոչխարները փոստի աշխատողին են եղել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Արավուսի նախկին գյուղապետ, Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը։

«Ներքին Խնձորեսկի ու Տեղ գյուղի սահմանը գետի կողքով է անցնում, ոչխարներն էդտեղ են արածացնում, էդտեղ են պահում։ Հովիվը ոչխարների հետևից գնացել է, դե, հովիվ է՝ ինչ իմանա, թե սահմանը որն է, մեղավոր չի, 1-2 մետր անցել է սկսել են կրակել»,-ասաց Հովսեփյանը։

Նա նշեց նաև, որ հովիվն հիմա էլի արոտավայրերում է՝ ոչխարների մոտ։ «Քանի որ ոչխարները շատ են՝ գյուղ չեն էլ բերում, այդքանին անհնարին է գյուղի մեջ պահելը, դրսում են պահում, բայց ամեն բան արդեն կարգավորվել է»։ 

  • Կիսվել: