երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վարդավառին ոստիկանությունն իրականացնելու է արտակարգ ռեժիմով ծառայություն. հայտարարություն (տեսանյութ)

Վարդավառին ոստիկանությունն իրականացնելու է արտակարգ ռեժիմով ծառայություն. հայտարարություն (տեսանյութ)

Վարդավառի օրը ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.  Հուլիսի 19-ին Վարդավառ է՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Վարդավառը մեր ժողովրդի սիրելի տոներից է, այն յուրահատուկ խանդավառությամբ ենք նշում։

Ըմբռնումով մոտենալով այս հանգամանքին, այնուամենայնիվ, կոչ ենք անում և հորդորում՝ համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:

Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով:

Առողջություն և զգոնություն բոլորիս: Միասին հաղթահարելի են բոլոր դժվարությունները՛՛:

  • Կիսվել: