շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Հողաշերտի փլվածքի հետևանքով Հրազդան գետը հունից դուրս է եկել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի

Հողաշերտի փլվածքի հետևանքով Հրազդան գետը հունից դուրս է եկել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի

Մայիսի 10-ին՝ ժամը 13:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից Կորեայի ձոր տանող հատվածում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի փլվածք. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ տեղի է ունեցել հողաշերտի փլվածք. հողաշերտը լցվել է Հրազդան գետը, ինչի հետևանքով գետը հունից դուրս է եկել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

  • Կիսվել: