Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման աշխատանքները ամբողջ ծավալով ընթանում են
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման աշխատանքները ամբողջ ծավալով առաջ են գնում: Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանի Ֆեյսբուքի էջում:
Նա հիշեցնում է, որ ՀՀ կառավարությունն այս տարի հաստատել է կենտրոնի վերակառուցման ծրագիրը, որը կարժենա շուրջ 5 միլիարդ դրամ:

Արդյունքում`
- Ծառայությունների մակարդակը կհամապատասխանի միջազգային չափորոշիչներին
- Կկառուցվի նոր մասնաշենք
- Կկառուցվի արևային կայան և ջերմոց
- Կհիմնանորոգվեն գործող մասնաշենքերը
- Կբարեկարգվի կենտրոնի ամբողջ տարածքը
- Կենտրոնը կունենա շուրջ 430 մահճակալ
- Կբացվի մանկական բաժանմունք: