երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
ՀԿԵ քարշային ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով հոսանքազրկվել է Կենտրոնն ու Էրեբունին

ՀԿԵ քարշային ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով հոսանքազրկվել է Կենտրոնն ու Էրեբունին

Այսօր՝ ժամը 14:06-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատկանող 110 կՎ քարշային ենթակայանում բռկված հրդեհի պատճառով անջատվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 110 կՎ օդային գիծը, որից սնվում են ընկերության ենթակայանները, հայտնում են ՀԷՑ-ից։

Վթարը հանգեցրել է Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների որոշ հատվածների հոսանքազրկման:

Հրդեհն արագ մարվել է, բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվել 14:46-ին։

  • Կիսվել: