շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ վաստակավոր շինարար Վարդգես Գրիգորյանը Մերձավոր Արևելքում գյուտերի միջազգային ցուցահանդես-մրցույթին արժանացել է արծաթե մեդալի

ՀՀ վաստակավոր շինարար Վարդգես Գրիգորյանը Մերձավոր Արևելքում գյուտերի միջազգային ցուցահանդես-մրցույթին արժանացել է արծաթե մեդալի

Քուվեյթի գիտական ակումբի և Ժնևի միջազգային ցուցահանդեսի միջև համագործակցությամբ՝ 2023 թվականի փետրվարի 12-15-ը Քուվեյթում կայացած Մերձավոր Արևելքում գյուտերի (հայտնագործությունների) 13-րդ միջազգային ցուցահանդես-մրցույթին ՃՇՀԱՀ Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր շինարար Վարդգես Գրիգորյանի «Ֆիքսատորներ մետաղական ամրանների համար» գյուտը արժանացել է արծաթե մեդալի: 

 

s1.jpg (65 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՃՇՀԱՀ դասախոս Աշոտ Մխիթարյանն արժանացել է մասնակցության հավաստագրի: Մրցանակը հանձնել են Քուվեյթի Էմիրը և Գիտական ակումբի ղեկավարը: 

 

s2.jpg (104 KB)

 

«Գիտաժողովին Հայաստանը մասնակցում էր առաջին անգամ: Մեդալ ստանալուց հետո հրավիրվեցինք դեսպանատուն: Զրուցել ենք Հայաստանի, մեր համալսարանի հետ փոխգործակցություններից: Հանդիպել եմ նաև Քուվեյթում  հայկական դպրոցի ավարտական դասարանի մոտ 30 երեխաների հետ: Նպատակ ունեի նրանց մոտ Հայաստանում սովորելու ցանկություն առաջացնել և հասա իմ նպատակին»,- ասաց  Վարդգես Գրիգորյանը: 

Ցուցահանդեսին ներկայացված էր 43 երկիր՝ 183 գյուտ: Միջազգային ցուցահանդեսին մասնակցել են բազմաթիվ հյուրեր, նրանց ներկայացվել են գյուտերը, դրանց նշանակությունները: Միջոցառման շրջանակում իրականացվել են հանդիպում-քննարկումներ Քուվեյթի նախարարների հետ, եղել են կարծիքների փոխանակումներ: 

 

s3.jpg (176 KB)

  • Կիսվել: