շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՀՀ-ում՝ Վլադիմիր Ավագյան ԲԿ-ում աննախադեպ բարդության և ծավալի դիածնոտային վիրահատություն է իրականացվել

ՀՀ-ում՝ Վլադիմիր Ավագյան ԲԿ-ում աննախադեպ բարդության և ծավալի դիածնոտային վիրահատություն է իրականացվել

ՀՀ-ում՝ Վլադիմիր Ավագյան ԲԿ-ում նորագույն տեխնոլոգիաների և մեթոդների կիրառմամբ աննախադեպ բարդության և ծավալի դիածնոտային վիրահատություն է իրականացվել։

Արդյունքը 97% ճշգրտությամբ համընկնում է պլանավորման և 3D մոդելավորման տվյալներին։ Պացիենտը 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ականաբեկորային վիրավորում էր ստացել, ինչի արդյունքում փշրվել էին դեմքի ոսկորները: Նախկինում կատարված ռեկոնստրուկցիայից հետո պացիենտը գանգատվում էր ցավերից և բերանի բացման սահմանափակումից, իսկ տեղադրված իմպլանտը շոշափվում էր մաշկի տակից և կար մաշկը ծակվելու հավանականություն։ 9 ժամ տևած վիրահատության արդյունքում արդեն տեղադրված 1 իմպլանտը փոխարինվել է 3D նորագույն տեխնոլոգիաներով պատրաստված բարձր որակի 3 առանձին իմպլանտներով, որոնց միջոցով վերականգնվել է հայմորյան խոռոչի առաջային պատի, ակնակապճի և այտոսկրի ամբողջականությունը, ինչպես նաև դեմքի ֆունկցիոնալ շարժը։

Մինչև վիրահատությունը պացիենտի մի աչքը չէր տեսնում, հիմա դա ևս կարգավորվել է։ Պացիենտի խոսքով մի շարք կլինիկաներ հրաժարվել են վիրահատական միջամտությունից և նույնիսկ Մոսկվա է մեկնել իր խնդիրը լուծելու համար, բայց վիրահատություն ոչ մի տեղ չի կատարվել։

  • Կիսվել: