ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը այցելել է ՔԿ․ քննարկվել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։
Արգիշտի Քյարամյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան ակտիվ գործունեության արդյունքում երկու երկրների իրավապահ համակարգերի միջև փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերություններն ավելի կզարգանան։
Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սխերմերսն իր հերթին շեշտել է իրավապահ ոլորտում Հայաստանի և Նիդերլանդների անխափան գործակցության արդյունավետությունը՝ վստահեցնելով, որ դեսպանատունը բոլոր ջանքերը ներդնելու է՝ դրանք ավելի բարձր մակարդակի հասցնելու համար։ Նա հավելել է, որ դրան խթանում է նաև այն հանգամանքը, որ Նիդերլանդներում են տեղակայված Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության «Եվրոջասթ» (Eurojust) գործակալության և ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության՝ Եվրոպոլի (Europol) կենտրոնական գրասենյակները, որոնց հետ ՀՀ իրավապահ մարմինները սերտ համագործակցություն են ծավալում։