ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ-ում լուրջ հետպատվաստումային բարդություններ չեն գրանցվել. ԱՆ-ն հորդորում է զերծ մնալ սուտ լուրեր տարածելուց

ՀՀ-ում լուրջ հետպատվաստումային բարդություններ չեն գրանցվել. ԱՆ-ն հորդորում է զերծ մնալ սուտ լուրեր տարածելուց

ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Hayeli.am-ի տարածած «Հայաստանում «AstraZeneca» պատվաստանյութից մարդ է մահացել» վերտառությամբ հոդվածին՝ պաշտոնապես հերքելով այն:

՛՛Անդրադառնալով Hayeli.am-ի տարածած «Հայաստանում «AstraZeneca» պատվաստանյութից մարդ է մահացել» վերտառությամբ հոդվածին, առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է:

Գերատեսչությունը հորդորում է լրատվամիջոցին զերծ մնալ սուտ լուրեր տարածելուց։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա» (AstraZeneca, ChAdOx1 S (recombinant)) պատվաստումները մեկնարկել են ապրիլի 13-ին։

Հանրապետությունում ապրիլի 14-ին, երկու օրվա կտրվածքով, իրականացվել է 60 անձի պատվաստում: Բոլորի ինքնազգացողությունը բավարար է, և լուրջ հետպատվաստումային բարդություններ չեն գրանցվել։

Լրատվամիջոցն այս անդրադարձով տարածում է ապատեղեկատվություն՝ բնակչության շրջանում վախի մթնոլորտ ձևավորելու և պատվաստումային գործընթացը տապալելու նպատակով։

Առողջապահության նախարարությունը մտադիր է դիմել ԱԱԾ և ոստիկանություն՝ նման ստահոդ տեղեկություններով հասարակությանը մոլորեցնելու նպատակը պարզելու համար՛՛,-ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: