չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՀ-ում «Կրիստալ» թմրատեսակի հայտնաբերումը 2021–ի համեմատ շեշտակի ավելացել է. ՊԵԿ նախագահ

ՀՀ-ում «Կրիստալ» թմրատեսակի հայտնաբերումը 2021–ի համեմատ շեշտակի ավելացել է. ՊԵԿ նախագահ

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ մտահոգիչ համարեց այն, որ Հայաստանում ՛՛Կրիստալ՛՛ թմրատեսակի հայտնաբերումը 2021 թվականի նկատմամբ շեշտակի ավելացել է:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Թմրանյութերի անցկացման դեպքերը տարբեր են։ Դեպքեր են լինում, որ սահմանային անցման կետով են փորձում անցկացնել, որոշ դեպքերում փորձում են շրջանցել անցակետերը, նաև հաճախ փորձեր են արվում փոստային տարբերակով դրանք առաքել Հայաստան։ Այս առումով մի շարք նախաձեռնություններ ունենք, որպեսզի հայտնաբերումը հնարավորինս էֆեկտիվ դառնա՛՛:

Լրագրողների հարցին, թե ինչո՛վ է պայմանավորված նման շեշտակի ավելացումը, Բադասյանը պատասխանեց, որ ամբողջ աշխարհում է դա ավելացել, բոլոր երկրներն այդ խնդիրն ունեն: Նրա խոսքով՝ առավել վտանգավոր և նոր հայտնված թմրանյութերի տեսակներ կան, որոնք, շատ լավ է, դեռ Հայաստան չեն հասել: ՊԵԿ–ն այս ուղղությամբ էլ մշտական մոնիթորինգ է իրականացնում, որպեսզի իրավիճակը վերահսկվի, ու չարձանագրվեն նոր դեպքեր:

  • Կիսվել: