երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներկայացրել է 2023-ին կատարած աշխատանքը

ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներկայացրել է 2023-ին կատարած աշխատանքը

ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներկայացրել է 2023 թվականին կատարած աշխատանքը:

«2023-ի ընթացքում 1022 անձ ստացել է հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցություն (ՀԱՀՍԱ):

245 անձ մասնակցել է հակամարտությունների թողած հոգեբանական հետևանքների վերաբերյալ հանդիպումների, որոնք կազմակերպել ենք Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համատեղ:

Անհայտ կորածների ընտանիքների 102 անդամ հոգեբանական աջակցություն է ստացել տնայցերի կամ աջակցության խմբերի միջոցով։

354 խմբային հանդիպումներ ենք կազմակերպել Հայաստանի տարբեր մարզերում, որոնցից 34-ը՝ անհայտ կորածների ընտանիքների համար։

880 անձ, այդ թվում՝ վերջերս Հայաստան տեղափոխված և Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում այժմ բնակվող 285 հոգի, մասնակցել են հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության հանդիպումներին, որոնք անցկացվել են ՀԿԽԸ-ի խորհրդատուների կողմից, ԿԽՄԿ-ի հետ համագործակցությամբ։

Հակամարտության առնչությամբ նախկինում ազատազրկված 20 անձ ևս մասնակցել է ՀԱՀՍԱ հանդիպումներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: