երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
ՀՀ-ում գրանցվել է 333 դեպք, որից 130-ը՝ արտակարգ, արձանագրվել է 5 մահ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

ՀՀ-ում գրանցվել է 333 դեպք, որից 130-ը՝ արտակարգ, արձանագրվել է 5 մահ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Մայիսի 25-31-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 333 դեպք, որից 130-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 57 հրդեհի, ութ փլուզման, 6 ուժեղ քամու դեպք, 42 ճանապարհատրանսպորտային պատահար, 9 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 111 կենցաղային կանչ. տուժել է 61 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երեք քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

 

Արձանագրվել է թունավորման յոթ դեպք. տուժել է վեց քաղաքացի:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 5 մահ:

  • Կիսվել: