շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
ՀՀ-ում դիվանագիտական կորպուսի շուրջ 40 ներկայացուցիչ այցելել է Լոռի՝ գնահատելու ավերիչ ջրհեղեղից հետո ստեղծված վիճակը

ՀՀ-ում դիվանագիտական կորպուսի շուրջ 40 ներկայացուցիչ այցելել է Լոռի՝ գնահատելու ավերիչ ջրհեղեղից հետո ստեղծված վիճակը

Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այսօր այցելել են աղետի գոտի։ Այս մասին տեղեկացնում են Միասնական տեղեկատվական կենտրոնից:
 
Դեսպաններին դիմավորել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
 
Դիվանագիտական ներկայացուցչություններին ներկայացվել են աղետից վնասված թաղամասերը, վնասների չափը և այս պահին տարվող աշխատանքները:
 

  • Կիսվել: