ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ում բնակչության 12,5 %-ն է ամբողջությամբ պատվաստել․ ԵՊԲՀ ռեկտոր

ՀՀ-ում բնակչության 12,5 %-ն է ամբողջությամբ պատվաստել․ ԵՊԲՀ ռեկտոր

Դեռ վտանգավոր վիճակագրություն ունենք մեր երկրում՝ 12,5% պատվաստման ցուցանիշ․ ֆեյսբուքի իր էջում գրել է  ԵՊԲՀ-ի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը։

«Ներկայացնում եմ ձեզ, պատվաստումների դինամիկան Հայաստանի հարևան երկրներում՝ նոյեմբերի 21-ի դրությամբ

• Ռուսաստան-36,5%,

• Թուրքիա-60,1%,

• Ադրբեջան-45,3%,

• Իրան- 51,1%,

• Վրաստան-26,3 %,

• Հայաստան-12,5 %։

Պատվաստումների գործընթացի մեկնարկից՝ 13.04.2021թվականից, առ այսօր արձանագրվել է COVID-19 130.312 (հաստատված դեպքերի շուրջ 39%) դեպք և 3533 մահ (մահվան դեպքերի շուրջ 48%)։ Եվս մեկ անգամ, պատասխանատու կերպով հայտարարում եմ, այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը»,- ասված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: