հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները, Նոյեմբերյան-Կոթի-Ջուջևան-Բաղանիս, Ապարանի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:

Վայք-Սիսիան-Գորիս-Կապան, Շիրակի մարզի Ցողամարգ-Բավրա ավտոճանապարհները բեռնատարների համար փակ են, իսկ մարդատարների համար (երթևեկելի է միակողմանի)՝ դժվարանցանելի:

Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհի շրջանցիկ, Տավուշի մարզի Իջևան քաղաքից Բագրատաշեն և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Լոռու մարզի Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները, Ալավերդի-Ջիլիզա և Տաշիր-Բլագոդարնոյե, Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի միջհամայնքային, Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան և Բերդ քաղաքներում տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 375 բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: