ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ՔՏՀԱՏՄ-ը ծանրաքաշ տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողություն է իրականացրել Վայոց ձորի մարզում

ՀՀ ՔՏՀԱՏՄ-ը ծանրաքաշ տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողություն է իրականացրել Վայոց ձորի մարզում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում վերահսկողություն է իրականացնել միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ:

Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության, Վայոց ձորի տարածքային բաժնի  մասնագետները  «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցների հետ  համատեղ 2022 թվականի մայիսի 25- 27-ը և հունիսի 8-10-ը ներառյալ մշտադիտարկել են  Վայոց ձորի մարզով անցնող Մ-2, Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վրա ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Մշտադիտարկման արդյունքում Տեսչական մարմինը, ղեկավարվելով  Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով,  49 տրանսպորտային միջոցի նկատմամբ  կազմել է տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ 10 արձանագրություններ։

 

  • Կիսվել: