հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Կարո՞ղ եք հետևել, որ բոլորը «Փարավոն» ռեստորան ներկայանան QR կոդով». Ղազինյանը՝ Սուրեն Պապիկյանի հարսանիքի մասին

«Կարո՞ղ եք հետևել, որ բոլորը «Փարավոն» ռեստորան ներկայանան QR կոդով». Ղազինյանը՝ Սուրեն Պապիկյանի հարսանիքի մասին

Լսելով Առողջապահության փոխնախարարի պատասխանն իմ հարցին՝ ուզում եմ ասել, որ  մեր ՀՀ քաղաքացիները պետք է պատրաստ լինեն ինչ–որ մի փուլում հանրային տրանսպորտ մուտք գործելիս ցույց տալ իրենց հեռախոսի մեջ գտնվող QR կոդը կամ թեստավորման բացասական արդյունքը։ Այս մասին այսօր Ազգային ժողովովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Նա իշխանության ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց այն երկրների վրա, որտեղ նոր շտամը մեծ մասշտաբներով տարածվել է և  որտեղ 80 տոկոս և ավելի պատվաստված են։ ««Կարծում եմ, որ կոռեկտ չէ մեղադրել այդ երկրներին, որ իրենց մոտ կեղծ թղթեր են ծախում, Հայաստանը չեմ վերցնում որպես օրինակ, Հայաստանում ինչ–որ մի բան կարելի է  մտածել կասկածել»,–ասաց նա։

 Ինչ վերաբերում է հանրային սնունդներում այդ կոդի պահանջին, նա ասաց, որ լինում են բազմաթիվ մեծաքանակ մասնակցությամբ միջոցառումներ՝ ծնունդներ, կնունքներ, հարսանիքներ, որտեղ տեխնիկապես ապահովել, որ չպատվաստված մարդու մուտքը թույլ չի տրվի, մի քիչ դժվար է պատկերացնել։

«Եկեք որպես լավ օրինակ վերցնենք, որ առաջիկայում «Փարավոն» ռեստորանում սպասվում է մեծ միջոցառում՝ (նկատի ունի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը-խմբ) մի քանի հարյուր մարդու մասնակցությամբ, այնտեղ կարելի՞ է հետևել, որ բոլորը ներկայանան QR կոդով կամ բացասական թեստի արդյունքով, կարո՞ղ եք դա անել, խնդրում եմ դա արեք, ինչ–որ ձևով ցույց տվեք հանրությանը, որ այս նորմատիվ կարգավորումը բոլորի վրա է տարածվում, ոչ թե միայն խեղճ ու կրակ մարդկանց վրա»,–ասաց նա։

  • Կիսվել: