Երևանի փոխքաղաքապետը՝ QR կոդերի ժամկետների կրճատման հետ կապված քննարկումների մասին
Մեկանգամյա տոմսերը, նաև վիճակագրությունը հաշվի առնելով, որ մենք ունենք և վերլուծում ենք, հիմնականում սպառվում են ձեռք բերելուց հետո երեք օրվա ընթացքում, և ամենևին չի ենթադրվում, որ պետք է դրանք շատ երկարաժամկետ լինեն, երբ խոսքը մեկ ուղևորության մասին է: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ խոսելով QR կոդերի ժամկետների կրճատման հետ կապված քննարկումների մասին:
Նա նշեց, որ հնարավոր է ձեռք բերել նոր տոմսային փաթեթներ և երկարաժամկետ օգտագործել։
Գրիգորյանը հավելեց, որ որ միասնական տոմսային համակարգին ամբողջովին անցնելուց հետո այդ խնդիրը կլուծվի: