երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին (տեսանյութ)

Մայիսի 27-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Վահե Ղազարյանը բարձր գնահատեց Հնդկաստանի դեսպանության և ՀՀ ոստիկանության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։

Նա հույս հայտնեց, որ այս հանդիպումը նույնպես կխթանի փոխհամագործակցության զարգացմանը։ Կիշան Դան Դևալը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, խոսեց առկա համագործակցության և դրա զարգացման հեռանկարի մասին։

Արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի ոստիկանությանը՝ հնդիկ քաղաքական գործիչ և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանի հետ կատարված դեպքին արագ արձագանքելու և կատարողին հայտնաբերելու համար։

Վահե Ղազարյանը նշեց, որ ոստիկանության առաջնային գործառույթներից է ապահովել ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ պետությունների՝ Հայաստանում գտնվող քաղաքացիների անվտանգությունը։ Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

  • Կիսվել: