հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՀՀ նոտարական պալատի պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է միջազգային համաժողովի

ՀՀ նոտարական պալատի պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է միջազգային համաժողովի

ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել է Վրաստանի նոտարիատի կազմավորման 30-ամյակին նվիրված միջազգային համաժողովին: Հայկական պատվիրակության կազմում էին նաև նոտարներ Լինա Հովսեփյանը, Ռոզա Բեկչյանը, Անի Մութաֆյանը և Ռուզաննա Տոնոյանը: 
 
Նոտարական պալատից հայտնում են՝ Լիլիթ Մուրադյանը ՀՀ նոտարական համայնքի անունից շնորհավորել է վրացի գործընկերներին 30-ամյա հոբելյանի առթիվ՝ ընդգծելով, որ 30 տարին մասնագիտական նվիրվածության և սկզբունքային ծառայության երկար և խոսուն ուղի է:
 
Կարևորելով նոտարի դերը՝ Լիլիթ Մուրադյանը նշել է, որ ներկայում նոտարը իրավական անվտանգության և արդարության երաշխավորն է։ 
 
ՀՀ նոտարական պալատի նախագահը մեծապես կարևորել է Հայաստանի և Վրաստանի նոտարական պալատների միջև ձևավորված համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ այն շարունակելու է նպաստել նոտարիատի զարգացմանը։
 
Միջազգային համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են նոտարիատի ոլորտում օրենսդրական վերջին փոփոխությունները, նոտարիատի զարգացմանն ուղղված բարեփոխումները, նոտարական ծառայությունների թվայնացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև նոտարական պրակտիկայում հանդիպող համընդհանուր խնդիրներ:

  • Կիսվել: