ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փոխոստիկանապետն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետը Լոռու մարզում խիստ հանձնարարականներ են տվել պարեկներին

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փոխոստիկանապետն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետը Լոռու մարզում խիստ հանձնարարականներ են տվել պարեկներին

Երեկ՝ մայիսի 17-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանն աշխատանքային այցով ժամանել էին Լոռու մարզ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոխոստիկանապետն ու ՊԾ պետը տեղում ծանոթացել են Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի անձնակազմին և փոխանցել ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարեկների հետ խորհրդակցության ժամանակ թե՛ Կ․ Հակոբյանը, թե՛ Ա․ Խուդինյանը խիստ հանձնարարականներ են տվել՝ ասելով, որ չեն հանդուրժի այն պարեկների աշխատանքը, ովքեր քաղաքացիների, անգամ՝ օրինախախտ, նկատմամբ կգործեն հակաօրինական գործողություններ։ Այդպիսի պարեկները հրաժեշտ կտան պարեկային ծառայությանը։

Ա․ Խուդինյանը նաև հայտնեց, որ պարեկները չպետք է սահմանափակվեն մարզկենտրոններում ծառայություն իրականցնելով, պետք է շրջեն նաև գյուղական համայքներում։ Գյուղ առ գյուղ պետք է մտնեն ու ծանոթանան բնակիչներին, լսեն նրանց խնդիրները, անհրաժեշտության դեպքում՝ այդ մասին տեղեկացնեն Տեղական ինքնակառավարման մարմիններին։Բավականին խիստ մոտեցում է ցուցաբերվելու այն պարեկների նկատմամբ, ովքեր ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարած վարորդների նկատմամբ կցուցաբերեն հանդուրժողականություն։

Այդպիսի պարեկը կենթարկվի ամենախիստ կարգապահական պատասխանատվության, ընդհուպ կհեռացվի աշխատանքից։ՀՀ ՆԳՆ փոխոստիկանապետին և ՊԾ պետին ուղեկցում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Զաքարյանը:

  • Կիսվել: