շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ Ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանը ՀՀ Ոստիկանության պետի տեղակալներ է նշանակել

ՀՀ Ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանը ՀՀ Ոստիկանության պետի տեղակալներ է նշանակել

Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Վ․ Ղազարյանի հրամանով Ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի պաշտոնից։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Վ․ Վարդանյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ։ՀՀ ՆԳՆ նախարարի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Կ․ Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ։

  • Կիսվել: