հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը նոր աշխատանքի է անցել

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը նոր աշխատանքի է անցել

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքի է անցել Հայաստանի ամերիկյան համալսարանում, այս մասին տեղեկանում ենք համալսարանի կայքից։

Թաթոյանը այս տարվա հուլիսից լրիվ դրույքաչփով աշխատանքի կանցնի համալսարանի Հումանիտար և սոցիալական գիտությունների քոլեջում։

Ամերիկյան համալսարանում որպես այցելու դասախոս Արման Թաթոյան դասավանդել է 2011-ից՝ դասավանդելով մարդու իրավունքներ և միջազգային քրեական իրավունք։

Արման Թաթոյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ 2016-2022 թթ․ զբաղեցրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը։ 2013-2016 թթ․ եղել է արդարադատության փոխնախարար: 2016-2019 թթ․ նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում աշխատել է որպես ժամանակավոր դատավոր:

  • Կիսվել: