շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
ՀՀ-ն  տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով առաջատար է

ՀՀ-ն տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով առաջատար է

Հայաստանը  տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով շարունակում է մնալ առաջատար:

Ըստ worldometers.info-ի՝ հուլիսի 11-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 10 593, մահացության ցուցանիշը՝ 189:

Նշվում է, որ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 10 593

2. Ռուսաստան – 4937

3. Իրան - 3036

4. Թուրքիա – 2513

5. Ադրբեջան – 2319

6. Վրաստան – 246

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 189

2. Իրան – 150

3. Ռուսաստան – 77

4. Թուրքիա – 63

5. Ադրբեջան – 29

6. Վրաստան – 4

 

  • Կիսվել: