հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
   ՀՀ-ի համար ռեկորդային թվեր ապահովող «Գլորիա» ֆաբրիկան 72 ժամով կփակվի. Փաշինյան (լուսանկար)

ՀՀ-ի համար ռեկորդային թվեր ապահովող «Գլորիա» ֆաբրիկան 72 ժամով կփակվի. Փաշինյան (լուսանկար)

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տուն գնալիս։ Ահա թե ովքեր եւ ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար։ Նման գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով լուսանկար:

Նա նաև տեղեկացրել է, որ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով:

Նշենք, որ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել խնդրանքով: Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Խնդրում եմ հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանեք, լուսանկարահանեք եւ ուղարկեք իմ այս ֆեյսբուքյան էջին, հնարավորինս կոնկրետ եւ ճշգրիտ նշելով խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՛՛:

 

  • Կիսվել: