հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«ՀՀ դրոշի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին առաջարկն արժանացել է հավանության

«ՀՀ դրոշի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին առաջարկն արժանացել է հավանության

Կառա­վա­րության այսօրվա նիստում հավանության են արժանացել «Հայաստա­նի Հան­րա­պետու­թյան դրոշի մասին» ՀՀ օրեն­քում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավա­խախ­տումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենք­­ների նախագծերի փաթեթի վերաբերյալ Կա­­ռա­վա­րու­թյան առաջար­կու­թյունները, որոնք սահ­ման­ված կարգով ներկայացվել են Ազգային ժողովի աշխատակազմ:

Առաջարկությունների նպատակը պետական խորհրդանիշի՝ ՀՀ դրոշի առավելագույն հանրայնացումը, պետականության հանդեպ ՀՀ քաղաքացիների, հատկապես երեխաների և երիտասարդների շրջանում հարգալից վերաբերմունքի ամրապնդումն է:

Օրենք­ների նախագծե­­րով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության դրոշը նախադպրո­ցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա մշտապես բարձրացնելու պահանջ ամրագրել:

Առաջարկվում է նաև օրենքով կանոնակարգել պետական խորհրդանիշերի հետ ուղղակիորեն աղերսվող երեք տոների՝ Սահմանադրության, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքերի վրա պետական դրոշի գործածման կարգը:

Առաջարկվում է նաև նոր խմբագրությամբ շարադրել դրոշի բարձրացման և իջեցման վերաբերյալ դրույթները, ինչպես նաև այդ դրույթների հիման վրա և դրանց համապատասխան պատասխանատվություն սահմանել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

  • Կիսվել: