երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
ՀՀ դեսպանը հուշանշանով է պարգևատրվել Ստալինգրադի պատերազմի պատմական հիշողությունը պահելու համար

ՀՀ դեսպանը հուշանշանով է պարգևատրվել Ստալինգրադի պատերազմի պատմական հիշողությունը պահելու համար

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը մասնակցել է Ստալինգրադի Հաղթանակի 81-րդ տարվան նվիրված միջոցառումներին, հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։ 

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդես է եկել ելույթով, որտեղ, մասնավորապես, նշել է․ «Չափազանց կարևոր է մեր սերունդներին փոխանցել այն հիշողությունը, որ այս հերոսական պայքարում՝ ռազմաճակատում և թիկունքում, ուս ուսի տված, կանգնած էին նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների ներկայացուցիչները, և դա բազմազգ խորհրդային ժողովրդի ընդհանուր հաղթանակն էր մարդկության պատմության մեծագույն չարիքի՝ ֆաշիզմի նկատմամբ»։

Պատմական հիշողության պահպանման համար Վոլգոգրադի մարզի փոխնահանգապետ Աննա Պիսեմսկայան դեսպան Հարությունյանին պարգևատրել է «Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 80 տարին» հուշանշանով:

  • Կիսվել: